Թիերի Անրին` Հենրիխ Մխիթարյանի մասին
11:19, 20 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային թիմի և «Արսենալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ես միշտ էլ երկրպագել եմ նրան: Նա աշխուժացրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և ես լիահույս եմ, որ լավ խաղացող կլինի թիմի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անրիի խոսքերը մեջ է բերում The Peoples Person կայքը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորոուսիա»-ից 42 միլիոն եվրոյով: Հայ կիսապաշտպանի՝ «Սանդերլենդ»-ին «կարիճ հարվածով» խփած գոլը ճանաչվել էր դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում