Դիտարկվում է բանակից վերադարձած երիտասարդների ուսումն անվճար դարձնելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ամիսներիին ծառայությունից զորացրված երիտասարդների հետ Դիլիջանում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դիտարկվում է բանակից վերադարձած երիտասարդների կրթությունն ամբողջովին անվճար դարձնելու տարբերակը:
«Մենք ընդհանրապես դիտարկում ենք այն հանգամանքը, որ բանակից հետո ոչ թե զեղչ կիրառենք, այլ ամբողջովին անվճար դարձնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ռազմական ուսուցման խնդիրներին` ՀՀ Նախագահը հիշեցրել է մի քանի օր առաջ պաշտպանության նախարարի հարցազրույցում արած այն հայտարարությունը, որ ուսումնասիրվում է Դիլիջանում կառուցված Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը ՊՆ-ին փոխանցելու տարբերակը: Նա շեշտել է, որ այդտեղ պետք է տեղակայվի Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանը:
«Ես կարծում եմ, որ այդ որոշումը շուտով պաշտոնապես կընդունվի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում