Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մոուրինյոն Մխիթարյանի կերտած հրաշքից ավելին է տեսնում

Մոուրինյոն Մխիթարյանի կերտած հրաշքից ավելին է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղային որակներին «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղում:

«Պատահում է այնպես, որ ֆուտբոլիստներին պաշտպանելու համար կարիք է լինում նրանց խաղադաշտ չհանել: Միկին այդպիսի ֆուտբոլիստ է: Դուք տեսնում եք այն հրաշքը, որ կերտում է Մխիթարյանը խաղադաշտում, ես տեսնում եմ ավելին: Միկին իսկապես շատ լավ է խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 0:3 հաշվով հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի 42-րդ րոպեին: Հրաշալի անցումից հետո «Լեսթեր Սիթի»-ի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսի 49-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Խուան Մատան խփեց «կարմիրների» 3-րդ գոլը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am