Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Լա Լա Լենդ»-ը BAFTA մրցանակն է ստացել որպես լավագույն ֆիլմ

«Լա Լա Լենդ»-ը BAFTA մրցանակն է ստացել որպես լավագույն ֆիլմ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը BAFTA բրիտանական կինոմրցանակն Է ստացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան Շազելին ճանաչել Է լավագույն ռեժիսոր: Լավագույն դերասանուհի Է դարձել ֆիլմի գլխավոր դերակատար Էմմա Սթոունը: Արձանիկի են արժանացել նաեւ կոմպոզիտոր Ջասթին Գուրվիթցը եւ օպերատոր Լինուս Սանդգրենը:
«Ավելի վաղ «Լա Լա Լենդ»-ը յոթ «Ոսկե գլոբուս» Է ստացել  բոլոր այն անվանակարգերում, որոնցում առաջադրված Էր: Կինոնկարը համարում են «Օսկար»-ի գլխավոր հավակնորդներից մեկը. այդ մրցանակին նա առաջադրված Է 13 անվանակարգերում: 
Տղամարդու լավագույն դերի համար BAFTA-ի մրցանակն ստացել Է ամերիկացի Քեյսի Աֆլեքը Քենեթ Լոներգանի «Մանչեսթրը ծովի մոտ» կինոնկարում խաղացած դերի համար:
Լոնդոնի Ալբերտ-հոլլում կայացած արարողությունը վարել Է դերասան եւ գրող Սթիվեն Ֆրայը: Իրենց ներկայությամբ այն  պատվել են թագավորական ընտանիքի անդամները՝ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am