Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ կառավարության անդամները Վրաստանում կքննարկեն Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը

ՀՀ կառավարության անդամները Վրաստանում կքննարկեն Վերին Լարսին 
այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Վրաստանի իրենց գործընկերների հետ կքննարկեն Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը:

 ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 23-ին կմեկնի Թբիլիսի: «Վրաստան մեր այցից բոլորս դրական սպասելիքներ ունենք: Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու և մեր տնտեսավարողներին առաջարկելու հարցը մեկ ամսից ավելի քննարկվում է մամուլում: Բնականաբար, մենք այդ հարցը կքննարկենք նաև մեր վրացի գործընկերների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ առաջարկներ է ներկայացնելու հայկական կողմը հարևան Վրաստանին, նախարարը խոստացավ սպասվող հանդիպումներից հետո մանրամասն ներկայացնել արդյունքները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am