Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել 
են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձան ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին»:

ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am