Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Թուրքական հեղինակավոր պարբերականը ծաղրել է Մեհրիբան Ալիևայի նոր նշանակումը

Թուրքական հեղինակավոր պարբերականը ծաղրել է Մեհրիբան Ալիևայի նոր 
նշանակումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լրատվամիջոցները սկսել են խիստ հեգնական խոսել Ադրբեջանում տիրող կարգերի, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականն անդրադարձել է նախագահի կողմից  իր կնոջը` Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու փաստին:

«Կնոջը փոխնախագահ դարձրեց, իրեն քննադատող հեռուստաալիքը փակեց… Ալիևից Թուրքիային «նախագահական համակարգի» վերաբերյալ ուղերձ». նման խորագրով է լուրը հաղորդել թուրքական պարբերականը:

Լրատվամիջոցը նշել է, որ օրերս Բաքու այցելած Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը շնորհավորանքներն էր հայտնել Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնում նշանակելու առնչությամբ: Իր հերթին Ալիևը հույս էր հայտնել, որ Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դրական արդյունք կտա:

Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am