Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Լոնդոնի Sotheby՚s-ի աճուրդում վաճառքներից հասույթի ռեկորդ Է սահմանվել

Լոնդոնի Sotheby՚s-ի աճուրդում վաճառքներից հասույթի ռեկորդ Է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby՚s աճուրդային տունը մարտի 1-ի երեկոյան հասույթի բացարձակ ռեկորդ Է սահմանել: Ինչպես հայտնել Է Sotheby՚s-ի մամուլի ծառայությունը, իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի ոճի արվեստի ստեղծագործությունների վաճառքից ստացվել Է 194,7 միլիոն ֆունտ ստեռլինգ կամ 240,8 միլիոն դոլար: «Դա ամենաբարձր գումարն Է երբեւԷ Լոնդոնում անցկացված ցանկացած աճուրդի համար»,- ասված Է Sotheby՚s-ի հաղորդագրույան մեջ, որն ստացվել Է ՏԱՍՍ-ում:  
Աճուրդային տունը նաեւ ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիշյալ աճուրդում հինգ լոտեր վաճառվել են 10 միլիոն ֆունտ ստեռլինգը (12,3 միլիոն դոլարը) գերազանցող գնով: Դրանցից ամենաթանկը եղել ավստրիացի հռչակավոր գեղանկարիչ Գուստավ Քլիմթի Bauerngarten («Գյուղական այգի») կտավը: Այն վաճառվել Է գրեթե 48 միլիոն ֆունտ ստեռլինգով կամ 59,3 միլիոն դոլարով: 
Sotheby՚s-ի պնդմամբ՝ դա նկարի համար տրված՝ մեծությամբ երրորդ գումարն Է Եվրոպայում արվեստի գործերի աճուրդների ամբողջ պատմության ընթացքում, որոնք անցկացվել են տարբեր աճուրդային տների կողմից:
Պաբլո  Պիկասոյի «Լոլիկներ» նկարը վաճառվել Է 17 միլիոն ֆունտ ստեռլինգով (21 միլիոն դոլարով), իսկ Ամեդեո Մոդիլյանիի վրձնի՝ Պիեռ Էդուարդ Բարանովսկու դիմանկարը՝ 16 միլիոն ֆունտ ստեռլինգով (19,8 միլիոն դոլարով):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am