Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 մասնակից
14:09, 21 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի 4 անդամ կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:
Տղամարդկանց մենասահքում հանդես կգա Սլավիկ Հայրապետյանը, աղջիկների մենասահքում` Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի պայքարում Հայաստանը կներկայացնեն Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի մարտի 29-ին և կավարտվի ապրիլի 2-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում