Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատ Է արձակվել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատ Է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս Է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Youm Al Sabe թերթը:

Եգիպտոսի նախկին նախագահը վերջնականապես ազատություն Է ստացել այն բանից հետո, երբ մարտի 13-ին երկրի Գլխավոր դատախազությունը հավանություն տվեց կալանքից նրան ազատելուն՝ կապված ցուցարարների զոհվելուն մեղսակցության գործով Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճռի հետ: Մինչդեռ պետութան նախկին ղեկավարի փաստաբան Ֆարիդ ադ Դիբը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Մուբարաքը դեռեւս գտնվում Է հոսպիտալում: «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Մուբարաքը դեռեւս գտնվում Է հոսպիտալում, այլ ոչ թե տանը»,-հայտարարել Է դատապաշտպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am