Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ծիծեռնակաբերդի խճուղին այսուհետ կլուսավորվի էներգաարդյունավետ ու ժամանակակից ԼԵԴ լուսատուներով

Ծիծեռնակաբերդի խճուղին այսուհետ կլուսավորվի էներգաարդյունավետ ու 
ժամանակակից ԼԵԴ լուսատուներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում ավարտվել են Ծիծեռնակաբերդի խճուղու էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները: Առաջին փուլի աշխատանքները մեկնարկել և ավարտին էին հասցվել 2016 թվականին, իսկ  երկրորդ փուլով իրականացված գործընթացի շրջանակում ժամանակակից ԼԵԴ լուսատուներով է լուսավորվել  խճուղու՝ վերգետնյա ավտոտրանսպորտային անցուղի-Լենինգրադյան փողոց հատվածը։ Տեղադրված էներգախնայող լուսադիոդային լուսատուներն արդեն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը, ինչպես նաև նպաստում են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը:  Միաժամանակ վերակառուցվել են հենասյուների բարձակները, ինչի արդյունքում առկա երկու բարձակները փոխարինվել են  մեկականով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով տեղադրվել է շուրջ 1000 լուսադիոդային լուսատու, իրականացվել են մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակ» կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է շուրջ 70%-ով:
Հարկ է նշել, որ այս աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է նպատակային վերականգնվող ֆոնդի միջոցների հաշվին, որը համալրվում է ծրագրի շրջանակում իրականացված նախագծերի արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից։ 

Ֆոնդում կուտակված ֆինանսական խնայողությունների հաշվին 2017 թվականին կշարունակվեն լուսավորության համակարգի արդիականացման  աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am