Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանը թիրախային շուկաներում տեսահոլովակներով կներկայացնի իր զբոսաշրջային գրավչությունը

Հայաստանը թիրախային շուկաներում տեսահոլովակներով կներկայացնի իր 
զբոսաշրջային գրավչությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հստակ քայլեր կիրականացնի Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության և դրանց միջազգային ԶԼՄ-ներով տարածելու ուղղությամբ: «Չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված էՀամոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում։ Ի լրումն ծրագրավորված և արդեն իսկ իրականացվող գործնական քայլերի, խիստ անհրաժեշտ եմ համարում Հայաստանի, որպես աշխարհում ամենագրավիչ զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորումը»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:

Այդ իսկ պատճառով վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց շարունակել ակտիվ և թիրախային մարքեթինգային և խթանման միջոցառումների  իրականացումը, այդ թվում՝ երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունը, որպես զբոսաշրջային երկրի գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը, էլեկտրոնային մարքեթինգի իրականացումը, ներառյալ բարձորակ հոլովակների արտադրությունն ու դրանց լայն տարածումը միջազգային սոցցանցերով և օտարերկրյա ԶԼՄ-ներով հեռարձակումը:

ՀՀ վարչապետը որպես թիրախային շուկայի օրինակ նշեց Ռուսաստանը, որի քաղաքացիները հնարավորություն ունեն մեր երկիր այցելել ներքին անձնագրերով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am