ԻՊ-ն ստանձնել Է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Sky News Arabia
16:54, 23 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակներով նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից:
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, տուժածների թիվը հասնում Է մի քանի տասնյակի:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում