Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի մարզում սանիտարական միամսյակ է

Արարատի մարզում սանիտարական միամսյակ է

 

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 13-ից ապրիլի 13-ն Արարատի մարզում հայտարարվել է սանիտարական միամսյակ: Հաշվի առնելով ձյունառատ եւ տեւական ձմեռը, ապա ձնհալի հետեւանքով առաջացած աղբի կուտակումները՝ այս օրերին «Արտաշատի կոմունալ-տնտեսություն» ՓԲԸ-ն վաղ առավոտից սկսում է մաքրման աշխատանքները եւ ավարտում ուշ երեկոյան: Գործի են դրվել մաքրող-հարթեցնող մեքենաները, մղանները: Առավոտվա լռությունը խախտում են ջրցան մեքենաները: Արդեն ավարտվել են Արտաշատի Երեւանյան, Աթարբեկյան, Օգոստոսի 23, Ներսիսյան, Աճառյան փողոցների մաքրման աշխատանքները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշյալ ընկերության տնօրեն Գագիկ եւ բրիգադավար Իշխան Ավետիսյաններն ասացին, որ ամեն օր է մաքրվում Արտաշատ քաղաքը, բայց միամսյակի ընթացքում աշխատողներն ավելի հետեւողական են: «Միամսյակի ընթացքում անհրաժեշտ է ազգաբնակչության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ իրենք էլ աջակից լինեն, ունենան իրենց ակտիվ մասնակցությունը` հետագայում իրենց իսկ շրջապատը մաքուր պահելու նպատակով»,-ասացին նրանք:
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում նաեւ Արարատ եւ Վեդի քաղաքներում, որտեղ մաքրվել ու բարեկարգել են Վազգեն Սարգսյանի եւ արցախյան նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողները, հարդարվել է դրանց շրջակայքը: Շուտով կսկսվեն կանաչապատման աշխատանքները, կտնկվեն ծառեր, կկատարվեն առվակների մաքրման աշխատանքներ: 
Մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր համայնքներում միամսյակին մասնակցում են նաեւ դպրոցականները, բուժամբուլատորիաների եւ անհատ ձեռնարկությունների աշխատողները, ՀԿ-ների ներկայացուցիչները: Արարատում, Արտաշատում, Վեդիում, ինչպես նաեւ Մասիսում խստաշունչ ձմեռվանից հետո արդեն գործում են ցայտաղբյուրները: Բոլոր քաղաքային ու գյուղական համայնքների փողոցներն ապահովված են գիշերային լույսերով: Միաժամանակ, մաքրվել են ջրատարները, որոնք առատ ձնհալից հետո կարող էին հեղեղման պատճառ դառնալ սեփական տներում ապրող բնակիչների համար: 
Օգոստոսի 23 փողոցում՝ մարզպետարանի եւ քաղաքապետարանին հարող հրապարակում կատարել են փոսային վերանորոգման աշխատանքներ: Շուտով կսկսվեն կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքները, որոնք վերջնականապես մեզ մոռացնել կտան ձյունառատ եւ տեւական ձմեռն ու նրա պատճառած անախորժությունները: 
Լիլիթ Մաճկալյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am