Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Թուրքիայում ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով հանրաքվե կարող է անցկացվել

Թուրքիայում ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով հանրաքվե կարող 
է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով երկրում կարող է հանրաքվե անցկացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին Էրդողանը խոսել է Անթալիայում թուրք-բրիտանական ֆորումի ժամանակ:

«Այժմ Brexit-ի նման մի հանրաքվե էլ ապրիլի 16-ին ենք անում, դրանից հետո կարող է գնանք ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով հանրաքվե անցկացնելու ճանապարհով: Ժողովուրդն ինչ որոշում կայացնի, ստիպված կլինենք ենթարկվել դրան: Քանի որ 1963 թվականից հասել ենք 2017-ին: 54 տարի Թուրքիային սպասեցնում են դռների մոտ»,- հայտարարել է Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am