Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Եթե չլիներ ԵԱՏՄ-ն, մեր երկրների տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատ կլինեին. Տատյանա Վալովայա

Եթե չլիներ ԵԱՏՄ-ն,  մեր երկրների տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատ 
կլինեին. Տատյանա Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած 2016 թվականին ԵԱՏՄ շրջանակում արձանագրվել է ընդհանուր ՀՆԱ-ի նվազում, առանձին երկրներում՝ մասնավորապես Հայաստանում, Ղրղզստանում եւ Ղազախստանում գրանցվել է ՀՆԱ-ի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:

«Մենք միշտ անկեղծ ասել ենք, որ 2015 թվականին ԵԱՏՄ մեկնարկը համապատասխանեց ընդհանուր ոչ բարենպաստ  տնտեսական պատկերի հետ գլոբալ առումով, ինչն էլ  արտացոլվեց մեր երկրների տնտեսության վրա: Այնուամենայնիվ,  2015-16 թվականների մեր վերլուծությունը  հստակ ցույց է տալիս, որ եթե չլիներ ԵԱՏՄ-ն, ապա  մեր երկրների ցուցանիշները  շատ ավելի վատ կլինեին:  Մենք համոզված էինք, որ ինտեգրացիոն զարգացման  շնորհիվ հնարավոր է հաղթահարել բացասական տենդենցները եւ դրական դինամիկայի հասնել, եւ ուրախությամբ կարող ենք փաստել, որ 2016 թվականի ցուցանիշները մեր՝ 2015 թվականին արված կանխատեսումների  ճշմարտացիության մասին են խոսում»,-ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը:

Նա նշեց, որ ԵԱՏՄ շրջանակում ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսով, որը սակայն այդքան զգալի չէր, որքան 2015 թվականին, երբ այն կրճատվել էր  2.3 տոկոսով: Տատյանա Վալովայան սա արդեն իսկ հուսադրող ցուցանիշ է համարում:

«Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 0.2 տոկոսով, սակայն 2015-ին այն  աճել էր 3.0 տոկոսով: Ղազախստանում աճել է  1.0 տոկոսով, մինչդեռ 2015 թվականին այն կազմել էր 1.2, իսկ Ղրղզստանում՝ 3.8 տոկոսով, մինչդեռ 2015 թվականին երկրի ՀՆԱ-ն  աճել էր  3.9 տոկոսով»,-ընդգծեց  Տատյանա Վալովայան:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am