Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն անցել են անգլերենի վերապատրաստման ինտենսիվ դասընթացներ

ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն անցել են անգլերենի վերապատրաստման 
ինտենսիվ դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև 2016 թվականի նոյեմբերին կնքվել է եռակողմ համաձայնագիր: Համաձայնագրի հիման վրա ՀԲԸՄ աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվել են Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների անգլերենի վերապատրաստման ինտենսիվ դասընթացներ վերջին վեց ամիսների ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Ամերիկյան համալսարանում Հատուկ դասընթացների բաժնում ընդգրկված անգլերենի ուսուցման վեց մակարդակների դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ լեզվի միջին և բարձր իմացություն ունեցողների համար: Պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների քսան աշխատակիցներ արդեն կատարելագործել են անգլերենի իմացությունը՝ ընդհանուր և մասնագիտական բառապաշարի հարստացման շնորհիվ: Կրթական ծրագրի շրջանակներում հատկապես կարևորվել է անգլերենով պաշտոնական գրագրություն վարելու և բանավոր խոսքի հմտությունների զարգացումը:

Անգլերենով հաղորդակցվելու հմտությունների զարգացումը հնարավորություն կընձեռի աշխատակիցներին ուսումնասիրել և կիրարկել միջազգային փորձն իրենց աշխատանքում, ինչպես նաև ապահովել միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցություն՝ վերջիններիս ներգրավելով միջազգային տարբեր աշխատանքային խմբերում: Դասընթացները կրելու են շարունակական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում ՀԲԸՄ աջակցությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանի կարևոր դերը Պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման հարցում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am