Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական կողմի հետ շարունակվում են

Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական 
կողմի հետ շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է բանակցություններն իրանական կողմի հետ արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում, ի պատասխան ՀՀ վարչապետի հարցի, ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Բանակցություններն ակտիվ իրականացնում ենք: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ գտնվում էր Իրանում, այնտեղ ևս քննարկումներ են իրականացվել: Նրանք խոստացել են, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձևավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն: Մանրամասների վերաբերյալ Ձեզ կզեկուցենք տասնօրյա ժամկետում»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:

Կարեն Կարապետյանը հորդորեց աշխատանքների հարցում լինել հետևողական: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am