Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետևելու է պարարտանյութի բաշխման գործընթացին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետևելու է պարարտանյութի բաշխման 
գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարարտանյութի 2 մատակարարներն արդեն ներմուծել են ապրանքն այն քանակով, որքանով կատարվել էր վճարում: ,Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` մատակարարները շարունակելու են ներմուծել և բաշխել պարարտանյութը:

«Բաշխումը հստակ հասցեական է: Որակը և պարկերի քանակը վերահսկվում են: Վճարումները կատարվում են, նոր տրվում են պարարտանյութերը, այդ պատճառով ռիսկ չկա, որ փողը չի վերադարձվի: Կհետևենք, թե ինչպես է բաշխումն ընթանում»,- ասաց նախարարը:

Ւգնատի Առաքելյանը նաև հավելեց, որ սա մի փուլ է, որից հետո պետք է անցում կատարվի պարարտանյութը չսուբսիդավորելու` հաջորդ տարվանից շուկան ամբողջությամբ կազատականացվի: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի գուցե ավելի լավ արդյունքներ լինեն, քան այս տարի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am