Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Օպերային թատրոնը վիրտուալ դեկորացիաներ է ձեռք բերել

Օպերային թատրոնը վիրտուալ դեկորացիաներ է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վիրտուալ դեկորացիաներ է ձեռք բերել: Այս և այլ հարցերի շուրջ ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

 «Օպերային թատրոնն այս տարվա ընթացքում հանդես կգա վիրտուալ դեկորացիաներով, ինչը լուրջ ձեռքբերում է: Ծանր ու թանկարժեք դեկորներին կփոխարինեն վիրտուալ դեկորները, որոնք ավելի հասանելի են: Դա շատ ընդունված տարբերակ է, որից շատ օպերային թատրոններ զուրկ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Եվրոպական թատրոններից նաև հինգ ներկայացում է գնվել, որոնք մոտ ապագայում կներկայացվեն հայ թատերասերներին:

Անդրադառնալով օպերայի շենքում նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մտադրությանը` Ամիրյանն ասաց, որ իր ծրագրերը չեն կարող փոխվել: «Ես  պետք է  կոչ անեմ, որ մեր հասարակությունը փոխի վերաբերմունքը այն ենթակառուցվածքների վերաբերյալ, որոնք մենք նախատեսում ենք կառուցել օպերային թատրոնում: Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը: Չի կարելի այն անպայման կապել ուտեստների հետ, որոնց մասին հաճախ խոսվում է սոցիալական ցանցերում: Հասկանում եմ, որ մարդիկ երևակայում են այն, ինչ տեսել են, բայց մենք ցանկանում ենք նոր մշակույթ ձևավորել, որը մեր իրականության մեջ դեռ չկա, բայց որին մեր հասարակությունը արժանի է»,-շեշտեց նախարարը և հավելեց, որ նման ծրագրերի նպատակը ռեստորանի կամ այլ հարակից կառույցների միջոցով գումար վաստակելը չէ:

Արմեն Ամիրյանի խոսքով` իրենք ցանկանում են գեղեցիկ ու հաճելի մթնոլորտ ստեղծել, ինչը կնպաստի, որ հանդիսատեսն ավելի մեծ սիրով գնա ներկայացում դիտելու: Դրամ պետք է վաստակել բեմադրությունների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am