Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մերկելը բարձր Է գնահատել Brexit-ի շուրջ ԵՄ-ի երկրների փոխըմբռնման մակարդակը

Մերկելը բարձր Է գնահատել Brexit-ի շուրջ ԵՄ-ի երկրների փոխըմբռնման մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրները մեծ փոխըմբռնում ունեն Brexit-ի վերաբերյալ բանակցությունների հանգուցային ուղղությունների շուրջ, ինչի մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը համերկրային կառավարության անունից Բունդեսթագում հայտարարությամբ Է հանդես Է եկել Բրյուսելում Brexit-ին նվիրված ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Որքան ինձ հայտնի Է, 27 երկրների ներկայացուցիչների միջեւ մեծ փոխըմբռնում կա Brexit-ի շուրջ բանակցությունների հանգուցային ուղղությունների հարցում»,-ասել Է կանցլերը, հավելելով, որ խոսքը վերաբերում Է ոչ միայն մնացած անդամ պետությունների, այլեւ ԵՄ-ի՝ «որպես մեկ ամբողջության» շահերին:
«Մենք մտադիր ենք միասնության հստակ ազդանշան տալ»,-ընդգծել Է Մերկելը, հավելելով, որ ապրիլի 29-ին կայանալիք գագաթնաժողովում «ընդունվելու են բանակցությունների հիմնական ուղղությունները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am