Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 10.05.2017

Սպասվող լրահոս. 10.05.2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

Այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ կհանդիպի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  Նա կներկայացնի կատարված աշխատանքը նախարարության գերակա խնդիրների և միջոցառումների վերաբերյալ:

Մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կներկայացնի իր վերլուծությունները նախագահի թեկնածուների քաղաքական, տնտեսական շեշտադրումների վերաբերյալ` կապված տարածաշրջանային զարգացումների հետ: Անդրադադարձ կլինի նաև Իրանում հայ համայնքի դիրքորոշմանը:

Որո՞նք են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառներն ու դա ի՞նչ հետևանքներ կունենա: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կներակայացնեն իրենց  գնահատականները:

Մայիսին Երևանում մեկնարկում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակը արտակարգ իրավիճակների ժամանակ մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը: Արշավի շրջանակում Երևանի պետական համալսարանում կանցկացվի ուսումնավարժություն: Թեման հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն է:

Երևանում անցկացվելու է  «Yerevan Show»  ոսկերչական ցուցահանդես-վաճառք և «Yerevan Fashion Week «Golden laсe»  նորաձևության շոու` Հայաստանից և արտերկրից ժամանած ոլորտի հանրաճանաչ ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախատեսված է տարբեր դիզայներների  հագուստի և աքսեսուարների հավաքածուների ցուցադրություն ու վաճառք: Այսօր միջոցառման կազմակերպիչները կներկայացնեն նպատակը, հետագա համագործակցության  շրջանակը:

Այսօր կանցկացվի լեզվաբանության և տրամաբանության առաջին հայկական օլիմպիադայի մրցանակաբաշխությունը: Օլիմիադայի կազմկոմիտեն կհայտարարի հաղթողների անուններն ու կհանձնի աշակերտների մրցանակները:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի, Արցախի երաժշտական և արվեստի դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատութունների ավելի քան երկու տասնյակ պատանի ստեղծագոծող: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ընտրական (փակ) և մրցութային: Երկու խմբերի մրցութային փուլերը կկայանան այսօր:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am