Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից

Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության 
ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ֆելիքս Ցոլակյանին ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: 

Ֆելիքս Ցոլակյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել են Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի մայիսի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am