Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ

Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստեղծեն համատեղ 
աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործարարների և ներդրողների շահերի պաշտպանության նպատակով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպման շրջանակներում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը խնդրեց ՀՀ գյուղնախարարին` ստեղծել աշխատանքային խումբ, որը կապի մեջ կլինի Իրանի դեսպանատան հետ և դրա միջոցով հնարավոր կլինի աջակցել իրանցի և հայ ներդրողներին:

«Այսօր նկատեցի, որ իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանով և ներկա են գտնվում նախարարների հանդիպմանը: Եթե դյուրացնենք բոլոր պայմանները և խնդիրները երկու երկրների գործարարների համար, ապա այն կնպաստի, որպեսզի հետագայում ավելի շատ գործարարներ Հայաստան այցելեն և իրենց գործունեությունն այստեղ ծավալեն: Այդպիսով կկարողանանք երկուստեք զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասաց դեսպանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին իրենց աջակցությունը հայտնեցին աշխատանքային խմբի ստեղծմանը:

«Անպայման կստեղծենք աշխատանքային խումբը»,- ասաց Իգնատի Առաքելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am