Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու 
համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպման շրջանակներում Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան՝ քննարկելու այդ ոլորտում շարունակական համագործակցությանն առնչվող հարցերը:

«Ես հրավիրում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին բանակցությունների շարունակությունն անցկացնել Թեհրանում: Երկրորդ բանակցություններում քննարկելու ենք այս հանդիպման արդյունքում  գրանցած ձեռքբերումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դիմելով ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարին, ասաց Մահմուդ Հոջջաթին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի և հանդիպման ընթացքում իրանական կողմի առաջարկների համար, նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում Իրանի գրանցած ցուցանիշները շատ տպավորիչ են:

«Ես համոզված եմ, որ ստեղծելով երկու գյուղնախարարությունների աշխատանքային խումբը, կկարողանանք շատ բաներ ընդօրինակել և Իրանից Հայաստան բերել: Հայաստանը կարող է կարմիր մսի արտադրությունը զարգացնել այն նպատակով, որ արտահանի Իրան: Անպայման կայցելենք Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասաց Առաքելյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am