Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արվեստասերները լուսանկարների միջոցով ծանոթացան գերմանական դղյակներին ու այգիներին

Արվեստասերները լուսանկարների միջոցով ծանոթացան գերմանական դղյակներին ու 
այգիներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արքայական փայլ. պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում և Բեռլինում» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ճանաչել արևմուտքի հարուստ մշակույթը: Նման համագործակցությունները նպաստում  են ժողովուրդների միջմշակութային շփումների զարգացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում Գերմանիայում և Հայաստանում փոխադարձ  մշակույթի օրեր կանցկացվեն: «Կհամագործակցենք նաև ֆիլմարտադրության ոլորտում:  Ունենք հստակ պայմանավորվածություն, որի համաձայն Հայաստանի թանգարանների տասը ղեկավարներ կմեկնեն Գերմանիա, կծանոթանան թանգարանային գործի կազմակերպման ու կառավարման ժամանակակից ու նոր ձևերին»,-շեշտեց Ամիրյանը:

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխին ընդգծեց, որ լուսանկարիչը փորձել է հնարավորինս գեղարվեստորեն փոխանցել և ներկայացնել այն հարստությունն ու գեղեցկությունը, որն ունեն ներկայացված այգիներն ու դղյակները: «Ցուցադրված պալատներն ու այգիները ենթադրում են հուշարձանների պահպանության մեծ պատասխանատավություն: Այս ոլորտում կցանկանայինք աշխատել նաև հայկական կողմի հետ»,-եզրափակեց նա:

«Վաղուց ենք աշխատում Գերմանիայի դեսպանության հետ: Նախկինում ցուցադրել ենք 45-50-ական թվականների բեռլինյան պատկերները: Ցանկանում ենք ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը և հնարավորություն ունենալ մեր պատկերասրահում ներկայացնել հայտնի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի գործերից մեկը»,-նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսը նվիրված է հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:

Նախարար Մյունխի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել մայիսի 22-ին՝ առաջին այցելությունը մեր երկրում կատարելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհելով զոհերի հիշատակին։ Պատվիրակության կազմում են Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը, քաղաքապետարանի մշակույթի և թանգարանների բաժնի ղեկավար Բիրգիթ-Կատարինե Զեմանը, Պոտսդամի Ernst von Bergmann կլինիկայի տնօրեն, պրոֆ. Հուբերտուս Վենիշը։

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ մշակութային համագործակցության սկիզբը դրվել է 2016թ. մարտ ամսին։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու նախարարությունների միջև ստորագրվեց մշակույթի ոլորտում խորացված համագործակցության հուշագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am