Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականները Վաշինգտոնում թուրքերի կիրառված բռնությունը դատապարտող երկկուսակցական բանաձև են ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսականները Վաշինգտոնում թուրքերի կիրառված բռնությունը 
դատապարտող երկկուսակցական բանաձև են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Էլիոտ Էնգելը, Քևին ՄըքՔարթին և Սթենի Հոյերը ներկայացրել են 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական բանաձևը կոչ է անում կատարվածի պատասխանատուներին արդարադատության առաջ կանգնեցնել:

Բանաձևում ասվում է, որ խաղաղ ցույցից ժամեր անց բռնություն ծագեց, երբ Էրդողանի աջակիցները և Թուրքիայի դեսպանատան անհատները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: «Թուրքական անվտանգության զինված աշխատակիցները ծեծեցին, խփեցին ու խեղդեցին անզեն ցուցարարներին»,- նշվում է 354 բանաձևում՝ ընդգծելով, որ այդպիսով թուրքական պաշտոնյաները խախտել են ԱՄՆ քաղաքացիների իրավունքները:

Ընդ որում, հիշատակվում են կատարվածի մասին Վաշինգտոնի ոստիկանության ու այլ զեկույցները, որտեղ արձանագրված է, որ ցուցարարները բռնություն չեն հրահրել, և որ սա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից բռնության գործադրման երրորդ դեպքն է:

Բանաձևը կոչ է անում «ԱՄՆ օրենքներով դատապարտել ու պատասխանատվության ենթարկել թուրքական ցանկացած անվտանգության աշխատակցի, ով ղեկավարել, համակարգել կամ մասնակցել է թուրքական անվտանգության աշխատակիցների կողմից մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ անօրինական ճնշում գործադրելուն»: «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկեն ուժեղացնելու մամուլի կամ քաղաքացիական հասարակության ազատությունն այնպիսի երկրներում, ինչպիսինն է Թուրքիան»,- ասվում է բանաձևում:

Միջազգային լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են ԱՄՆ կոնգրեսականների այս նախաձեռնությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am