Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

360 հազար դոլարանոց սուտակե Vertu-ները գնորդներին կհասցնեն ուղղաթիռով

360 հազար դոլարանոց սուտակե Vertu-ները գնորդներին կհասցնեն ուղղաթիռով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Vertu ընկերությունը ներկայացրել Է սմարթֆոնների սահմանափակ հավաքածու, որն ստեղծվել Է ֆրանսիական Boucheron առեւտրանիշի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Luxurylaunches-ը: 
Ընդամենն ստեղծված Է ութ նման ապարատ, յուրաքանչյուրը զարդարված Է թանկարժեք քարերով: Գաջեթի կորպուսն օղակում Է օձը, որի մարմինը դրվագազարդված Է սուտակներով, իսկ աչքերը՝ զմրուխտներով: Մեկ հեռախոսի գինը 360 հազար դոլար Է: Այն գնորդներին կհասցնեն ուղղաթիռով:  
Vertu-ն իր առաջին հեռախոսը ներկայացրել Է 2002 թվականին: Մինչեւ 2015 թվականն ընկերությունը շուրջ 450 հազար սարք Է վաճառել ամբողջ աշխարհում: Vertu-ի շարժական սարքերն ավանդաբար ներկայացվում են լյուքս սեգմենտում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am