ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
*Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ լոտի աճուրդը սկսվում է նախորդ լոտի աճուրդն ավարտելուց հետո:
**Համաձայն անկախ գնահատողի 03.07.2018թ. գնահատման հաշվետվության տրանսպորտային միջոցների շարժիչը և հիմնական մասերը գտնվում են բարվոք վիճակում, անվադողերը՝ բարվոք, անվահեծերը՝ գործարանային, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ապակիները՝ էլ. կառավարմամբ, ստերեոհամակարգ: Մեքենաները ենթակա են շահագործման, սակայն կան աշխատանքներ ինչպես ընթացային մասում, այնպես էլ կան աշխատանքներ թափքի հետ կապված:
***Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15 օրյա ժամկետում:
****Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ օրերին ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Մ.Մովսիսյանին (091) 53-39-16 հեռախոսահամարով, ք.Երևան, Նալբանդյան 128 հասցեով:
Աճուրդը կանցկացվի դասական(գնի ավելացման) եղանակով:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդիսկիզբը աճուրդային հանձնաժողովին եններկայացրել (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) անհրաժեշտ փաստաթղթեր:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուրնախընտրածլոտիհամար), որիչափնէ՝գույքի (լոտի) մեկնարկայինգնի 5 տոկոսը, մուտքագրմանհաշիվնէ«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամայինհաշիվը, վճարմաննպատակը՝ աճուրդի նախավճար՝պարտադիր նշելով գույքի սեփականատիրոջ անվանումը, լոտի հերթական համարը.
- անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար):
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ):
Աճուրդին չեն կարողմասնակցել այնա նձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքիվճար` 3000 դրամ:
Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` «Աճուրդիկենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:
Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:
Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե միքանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:
Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղումստորագրում է արձանագրությունը՝ աճուրդիարդյունքներիմասին: Հաղթող ճանաչված մասնակիցը արձանագրությունը ստորագրմանօրվանիցսկսած 5 օրյաժամկետումպարտավոր է վճարելլոտի վաճառքի գինը, հաշվանցելովնախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագիրը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նորաճուրդ՝ նույնպայմաններով:
Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:
Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս`մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմելուց հետո:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդիկազմակերպչին` հեռ. 011-24-55-51, կամդիմելք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով, ինտերնետURL://www.spm.am:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:
Հավելյալպարզաբանումներիհամարկարող եք զանգահարել 011-23-73-01 հեռախոսահամարով:
«Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում