Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Բաղանիս համայնք
14:00, 30 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Բաղանիս համայնք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Բաղանիս համայնքում և ծանոթանում նրանց խնդիրներին:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում