Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Անկարայի ճնշման ներքո Բաքուն խափանում Է ԼՂ խնդրի շուրջ ՌԴ առաքելությունը. Վաղարշակ Հարությունյան

Անկարայի ճնշման ներքո Բաքուն խափանում Է ԼՂ խնդրի շուրջ ՌԴ առաքելությունը. 
Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի անմիջական ճնշման ներքո խափանում են Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, հանրապետության նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Բաքուն այդ կերպ փորձում Է բարձրացնել Անկարայի դերը հակամարտության կարգավորման հարցում:

«Արցախում ներկայումս ընթանում են կատաղի մարտեր, չնայած նրան, որ ՌԴ-ի միջնորդությամբ Մոսկվայում ընդունվեց հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնություն: Դա նշանակում Է, որ Անկարան ամեն կերպ ճնշում Է Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց հերթին խափանում են ՌԴ-ի միջնորդական առաքելությունը՝ հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերը բարձրացնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել Է նա: Հարությունյանի խոսքով՝ Անկարայի ճնշման ներքո Բաքվի կողմից ՌԴ միջնորդական առաքելության խափանման վկայությունն այն Է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել Է հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերի բարձրացման մասին:

«Պարզ Է դառնում, որ դա Անկարայի եւ Բաքվի մշակած համատեղ ռազմավարական քաղաքականությունն Է՝ նպատակամիտված ՌԴ-ի դերի նվազեցմանը եւ վերջին հաշվով լիակատար դուրսմղմանը Հարավային Կովկասից»,- հավելել Է նա: Ինչպես նշել Է Հայաստանի վարչապետի խորհրդականը, «այդ նպատակը կարող Է ձեռք բերվել սոսկ այն դեպքում, եթե թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվի, օգտագործելով ղարաբաղյան հարցը, չեզոքացնել Հայաստանին տարածաշրջանում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am