Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իրականացվել է COVID-19-ի դեմ ավելի քան 19 հազար պատվաստում

Իրականացվել է COVID-19-ի դեմ ավելի քան 19 հազար պատվաստում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր, մայիսի 16-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 19 249 պատվաստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Պատվաստումային խմբեր գործում են ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, այնպես էլ շարժական կետերում, որոնք գտվնում են հանրային վայրերում՝ Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաև «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի ժամը 10։00-16։00-ն սահմանվել են հերթապահություններ: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար»,- նշում են ՀՀ ԱՆ-ից և հավելում, որ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am