Մեկնարկում է Հայաստանում առաջին "Social Star" ռեալիթի շոուն
Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ
1. Ռեալիթի շոուների բացակայությունը միշտ կար, հետևաբար մենք մտածում էինք այդ բացը լրացնելու ուղղությամբ, բայց խնդիր դրեցինք ստեղծել այնպիսի ֆորմատ, որը նոր է և աշխարհում նմանը չունի:
2. Social Star նախագծի մասնակիցները կսովորեն սոցցանցերում ներկայացված լինելու ամբողջ գործիքակազմը:
3. Սովորելու և իրագործելու վաղվա քո սոցցանցերի լսարանի աչքի առջև: Այլ կերպ ասած, դուք ձեռք եք բերում հայտնիություն, հենց նախագծի ընթացքում:
4. Ես նախագծի հեղինակ և պրոդյուսերն եմ: Նաև լինելու եմ ժյուրիի կազմում:
5. Զարմանալի կթվա, բայց երբ ամեն բան մտածված և գրագետ ես անում, խնդիրներ չեն լինում:
6. Social Star նախագիծը չի պահանջում, որպեսզի մասնակիցներն ունենան որևէ հստակ մասնագիտություն: Մեզ կարող են մասնակցության համար դիմել բոլոր 18-30 տարեկան աղջիկները: Մենք Հայաստանում անում ենք աշխարհում առաջին social media ռեալիթի շոուն:
1. Նախագծում հանդիսանում եմ որպես Ժյուրի, ով փորձելու է գնահատել մասնակիցների մեդիա գրագիտության աստիճանը, քանի որ սոցիալական հարթակներում հանդես գալու գերակշռող մասը կազմում են վիզուալները՝ փոսթերներ, լուսանկարներ, տեսանյութեր։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ սոց. ցանցերում հայտնի դարձաց կերպարը ունենա՝ գրագետ և հիմնավոր կերպով կառուցված վիզուալներ։ Նախագծի ընթացքում՝ հենց այս կարևոր խնդիրն ենք ուսումնասիրելու և սովորեցնելու եմ՝ ինչպես կառուցել համացանցի բոլոր կանոներին համապատասխան անձնական էջ։
2. Նախագծի ամենակարևոր և հետաքրքիր մասը իր բազմերանգությունն է։ Մասնակիցները, իրենց հերթին, սովորում են տարբեր ոլորտների հմտություններ՝ սկսած պարից և նկարչությունից, մինչև կոնցեպտուալ դիզայն և մարքեթինգ և այդ ամբողջ ընթացքը լավագույն կերպով ներկայացվում է հանդիսատեսին, որը մասնակիցներից յուրաքանչյուրի մեջ կկգտնի իրեն հարազատ կերպար, ինչպես նաև կծանոթանա անձի առաջխաղացման և հանրայնացման արդիական միջոցներին, և իվերջո նախագծի զարգացմանը հետևելը կլինի ժամանցի միջոց, քանի որ ամեն թողարկում իր մեջ ներառելու է ռեալիթի շոուի բոլոր տարերը՝ հումոր, փորձություններ, անձի լավագույնը դառնալու պայքար, նորանոր հմտություններ և ջերմ միջավայր։
3. Ամենահետաքրքիրը, որ կլինի նախագծում, անձի կերպարանափոխությունն է, որին մենք քայլ առ քայլ հասնելու ենք՝ անցնելով բոլոր այն դասընթացները, որոնք նպաստում են ունենալ քո կայուն տեղը սոցիալական մեդիայում՝ որպես կայացած աստղ, և իմանալ, թե ո՞վ է դառնալու կերպարանափոխությունների պայքարի հաղթող
4. Լինել՝ համարձակ, նպատակասլաց և ամենակարևորը չվախենալ սխալվելուց, քանի որ հենց այդ սխալների միջոցով եք ձեռք բերելու այն փորձը, որը կօգնի հասնել հաղթանակին:
5. Այս նախագիծը միանշանակ կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ապացուցել, որ իրենք յուրահատուկ և տարբերվող են պատրաստ են հաղթահարել ցանկացած խոչընդոտ՝ ճանաչված աստղ դառնալու համար:
6. Ամենակարևոր պայմանը նախագծի մասնակցության՝ մեծ ցանկությունն է և հստակ նպատակները՝ այսինքն, եթե մասնակիցը համոզված չի, որ իր մեծագույն նպատակն է աստղ դառնալ և դրա համար պատրաստ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները, ապա այդ դեպքում մասնակցությունը դառնում է անիմաստ:
7. Մասնակիցներին ընտրելու ենք մի քանի չափորոշիչներով, որոնք իհարկե այս պահին չեմ բարձրաձայնի, բայց ուզում եմ նշել, քանի որ նախագծի ֆորմատը էապես տարբերվում է մինչ այս եթեր հեռարձակված շոուների մեծամասնությունից, հետևաբար նախընտրական փուլը ևս տարբերվելու է: Կնշեմ միայն այն փաստը, որ բացի արտաքին տվյալներից հաշվի են առնվելու մի շարք այլ չափորոշիչներ:
ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։
ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում