Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վստահ եմ՝ կկարողանանք աշխատել Իտալիան և Հայաստանը կապող խորը բարեկամության հիման վրա. Մարիո Դրագին՝ Նիկոլ Փաշինյանին

Վստահ եմ՝ կկարողանանք աշխատել Իտալիան և Հայաստանը կապող խորը 
բարեկամության հիման վրա. Մարիո Դրագին՝ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ցանկանում եմ իմ և Իտալիայի Հանրապետության կառավարության անունից Ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքները և հաջողություններ մաղթել Ձեզ՝ կառավարության գործունեությունում:

Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիան և Հայաստանը՝ ամրապնդելու համար մեր երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Ձեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը:

Նախագահ Սարգսյանի առաջիկա պետական այցը Իտալիա արժեքավոր հնարավորություն կհանդիսանա մեր հոյակապ գործընկերությունը նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների շրջանակներում խորացնելու համար:

Ընդունեք խնդրեմ իմ ջերմագին մաղթանքները»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am