Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

Վարչապետ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետի ուղերձում ասված է:

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ:

Կարևորում եմ մեր երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am