Հաստատվել է COVID-19-ի 537 դեպք, առողջացել է 226 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 537 դեպք, առողջացել է 226 քաղաքացի, գրանցվել է 6 մահ: Մեկ օրում կատարվել է 6 559 թեստավորում: Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 495 669-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 238 422 դեպք, որոնցից 224 719-ն առողջացման, 4 768-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 7 787 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1148 է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում