Վարդենիս քաղաքում մեկնարկել է Վ․ Համբարձումյան փողոցի մայթի կառուցումը
ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի ընթացքում իրականացվող ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Վ․ Համբարձումյան փողոցի մայթի կառուցման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն 196 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 39 միլիոն 688 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 48 միլիոն 508 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ «Վ․Համբարձումյան փողոցի կառուցվող մայթի ընդհանուր երկարությունը կազմում է 1359 գծամետր, որից 139 մետրը երկկողմանի է, մնացածը՝ միակողմանի։ Ծրագրով նախատեսվում է բազալտե եզրաքարերի տեղադրում եւ ասֆալտապատում։ Ասֆալտապատվող մայթերի ընդհանուր մակերեսը կազմում է 4085 քառակուսի մետր։ Ծրագրի ավարտի արդյունքում կունենանք բարեկարգ ու մաքուր փողոց։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում