Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Մեզ դժվարին հանդիպում է սպասվում. Խոակին Կապառոս

Մեզ դժվարին հանդիպում է սպասվում. Խոակին Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը բարդ է համարում:

«Վաղը խաղալու ենք մեր դաշտում, մեր երկրպագուների ներկայությամբ և սա մեզ համար առավելագույն մոտիվացիա է: Մեծ ցանկությամբ ենք վաղը դաշտ դուրս գալու: Սա այն խաղերից է, որտեղ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա: Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը և այդ երեք միավորը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասել է մարզիչը: Իսպանացի մասնագետը որպես առավելություն առանձնացրել է այն, որ հանդիպումը կայանալու է Երևանում:

«Մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Լիխտենշտեյնն այն հավաքականներից է, որը քիչ-քիչ հաջողություններ է գրանցում: Բայց մենք պետք է վստահենք մեր ուժերին»,-ասել է նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Այժմ Հայաստանի ընտրանին ենթախմբում երկրորդն է 10 միավորով: Առաջատարը 12 միավորով Գերմանիան է:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ con[email protected]