Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետի որոշմամբ Կարեն Սարուխանյանը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար

Վարչապետի որոշմամբ Կարեն Սարուխանյանը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Ծնվել է 1986 թ օգոստոսի 20-ին Գյումրիում։ 2008 թ. ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, 2013 թ.՝ ԵՊՀ մագիստրատուրան, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է: 2009-2018 թթ. եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչ: 2008-2012 թվականներին՝ Գյումրու պետական բժշկական քոլեջի բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս: 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվարը եղել է Շիրակի մարզպետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am