Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանը հիվանդանոցում այցելել է երգիչ Հայկոյին

Ալեն Սիմոնյանը հիվանդանոցում այցելել է երգիչ Հայկոյին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 21-ին այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին, որն այժմ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում է:

Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նա չցանկացավ մանրամասներ հայտնել երգչի առողջական վիճակի մասին:

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով. նրա վիճակը գնահատվում է ծանր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]