«Կյանքս՝ կյանքիդ գնով». բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ
17:11, 22 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են ՊՆ-ից՝ նշելով, որ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։
Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում