Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մահացել է հայտնի դերասան Մելվին Վան Փիբլզը

Մահացել է հայտնի դերասան Մելվին Վան Փիբլզը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Մելվին Վան Փիբլզը, ում անվանում են «սև կինոյի հոգևոր հայր»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է ամերիկյան Criterion Collection ընկերությունը:

«Խորը վշտով տեղեկացնում ենք ամերիկյան կինեմատոգրաֆի հսկա Մելվին Վան Փիբլզի մահվան մասին, ով նախորդ գիշեր մահացել է տանը՝ընտանիքի շրջապատում»,- ասված է «Ինստագրամ»-ում տեղադրված հայտարարության մեջ:   

Ընկերությունը հավելել է, որ Վան Փիբլզը խորը հետք է թողել աշխարհի մշակութային լանդշաֆտի վրա:

Մելվին Վան Փիբլզը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 21-ին՝ Չիկագոյում: Նրան ամենամեծ համբավը բերել է «Սվիտ Սվեբեկ» ֆիլմը (1971):

NBC- ն հայտնում է, որ հաջորդ շաբաթ Նյու Յորքի կինոփառատոնում տեղի կունենա այդ ֆիլմի հոբելյանական ցուցադրությունը՝ վերջինիս ստեղծման 50 –ամյակի կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]