6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հավայան կղզիների մերձակայքում
09:52, 11 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 10-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ԱՄՆ-ի Հավայիի նահանգի ափի մերձակայքում, նահանգ, որը գտնվում Է Խաղաղ օվկիանոսում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Հիլո քաղաքից, որտեղ բնակվում Է ավելի քան 43 հալար մարդ, 113 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 17 կիլոմետր խորության վրա:: Ցունամիի սպառնալիքի եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում