Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում. Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ բանակի հիմնման մասին

Վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում. Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ բանակի հիմնման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, պետությունը վճռական է այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում՝ որպես նպատակ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում բանակի մարտունակությունը, սպառազինություն։

Փաշինյանը չցանկացավ այս թեմային շատ մանրամասն անդրադառնալ, սակայն նշեց. «Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում: Եվ մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել՝ որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում՝ պրոֆեսիոնալ բանակի, որի գործուն էությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա»:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ կառավարության ծրագրում արձանագրել են, որ ՀՀ-ն որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի: «ՀՀ զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն ՀՀ տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից: Սա է մեր նպատակը»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am