«Մոդեռնա»-ի 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
![«Մոդեռնա»-ի 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է «Մոդեռնա»-ի 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է](http://armenpress.am/static/news/b/2021/11/1067740.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոդեռնա» ընկերության 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:
Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում