Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Իլոն Մասքը Tesla-ի եւս 930 միլիոն դոլար գումարի բաժնետոմսեր Է վաճառել

 Իլոն Մասքը Tesla-ի եւս 930 միլիոն դոլար գումարի բաժնետոմսեր Է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը շարունակում Է ընկերությունում կրճատել իր բաժինը, նոյեմբերի 15-ին նա վաճառել Է եւս 930 միլիոն դոլար գումարի բաժնետոմս: Նոյեմբերի 15-ին նա վաճառել Է ավելի քան 934 հազար Tesla-ի բաժնետոմս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած շաբաթ Մասքը վաճառել Է 6,9 միլիարդ ընդհանուր գումարի բաժնետոմս:

Այսպիսով, նոյեմբերի 8-ից, երբ նա Twitter-ում քվեարկություն Է անցկացրել Tesla-ի իրեն պատկանող արժեթղթերի 10 տոկոսի վաճառքի շուրջ, նա վաճառել Է արդեն 7,83 մլրդ դոլար գումարի 7,23 միլիոն արժեթուղթ: Քվեարկությանը մասնակցել Է Twitter-ի մոտավորապես 3,5 միլիոն օգտատեր, որոնց շուրջ 58 տոկոսն աջակցել Է արժեթղթերի վաճառքին:

Մինչեւ անցած շաբաթ Մասքին պատկանում Էր Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, եւ նրա բաժնի արժեքը գնահատվում Էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը՝ գրեթե 21 միլիարդ դոլար: Market Watch-ի գնահատումներով՝ որպեսզի 10-տոկոսանոց փաթեթն իրացվի, անհրաժեշտ Է, որպեսզի Մասքը վաճառի Tesla-ի եւս մոտավորապես 9,77 միլիոն արժեթուղթ: Tesla-ի բաժնետոմսերն ավելի քան 17 տոկոսով Էժանացել են նոյեմբերի 8-ից: Նոյեմբերի 15-ին դրանց արժեքը իջել Է 1,94 տոկոսով: Ընկերության կապիտալացումը կազմում Է 1,04 տրիլիոն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am