Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպքեր

Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 2 մահ: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 47-ամյա կին, որի մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: Մահացած 95-ամյա կնոջ մոտ ևս ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, գրանցվել է նաև սուր շնչական անբավարարություն:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 648 քաղաքացու հետազոտություն, որոնցից 3 294-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am