Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

 Միջուկային գործարքի շուրջը բանակցությունների հաջողությունը կախված է ԱՄՆ-ի պատրաստակամությունից

 Միջուկային գործարքի շուրջը բանակցությունների հաջողությունը կախված է ԱՄՆ-ի պատրաստակամությունից

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում միջուկային գործաքին վերադառնալու առաջիկա բանակցություների հաջողությունը կախված Է Թեհրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները չեղարկելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամությունից: Նոյեմբերի 18-ին այդ մասին Twitter-ում գրել Է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանակցությունների հաջողությունը, որոնք կսկսվեն նոյեմբերի 29-ին, կախված Է հակառակ կողմի՝ պատժամիջոցները չեղարկելու փաստական մտադրություններից եւ իրական պատրաստակամությունից»,- նշել Է նա:

Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի կողմից:

2018 թվականին Դոնալդ Թրամփը, որն այդ պահին զբաղեցնում Էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, միակողմանի կարգով դուրս եկավ ԳՀՀՊ-ից: Նրա հաջորդ Ջո Բայդենը բազմիցս պատրաստակամություն Է հայտնել վերսկսելու գործարքի շուրջն ԱՄՆ-ի հանձնառությունների կատարումը: «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ապրիլից Վիեննայում բանակցություններ Է վարում այդ հարցի շուրջը: Հերթական փուլի սկիզբը պլանավորված Է նոյեմբերի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am