Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 870 նոր դեպք. առողջացել է 2161 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 870 նոր դեպք. առողջացել է 2161 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 333583 դեպք, որոնցից 304017-ը`առողջացած, 7253-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20909 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 9660 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք, առողջացել է 2161 քաղաքացի, արձանագրվել է մահվան 41 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 299 020-ի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am