Կովսականում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
16:38, 20 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան) ականի պայթյունից երկու մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մասնավորապես, նոյեմբերի 19-ին ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի ականազերծման հարցերով գործակալության (ANAMA) աշխատակից Վագիֆ Բաբաևը և Պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում